«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Ավետիս Պուլուզյանի ծնողների միջոցով՝ ի հիշատակ իրենց զավակի բարեգործական գործունեություն իրականացնելու համար:
«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության կանոնադրության մեջ որպես գործունեության առարկա և նպատակ հատկապես նշվում է.
ա. Ծրագրել, միջոցներ հայթայթել և իրականացնել բարեգործական գործունեություն:
բ. Բարեգործական նպատակով ծրագրերի նախագծեր ներկայացնել շահագրգիռ անհատների և կազմակերպությունների:
գ. Իրականացնել անհատների և կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող կամ կազմակերպվող բերեգործական ծրագրեր:
դ. Վերահսկել և զեկույցներ ներկայացնել շահագրգիռ կազմակերպությունների և անհատների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի կապակցությամբ:
Որպես մոտակա ժամանակահատվածում իրականացվելիք ծրագիր նախատեսվում է 2021 թվականի հոկտեմբերին բժշկության ֆակուլտետի ուսանողներին հատկացնել օժանդակության գումարներ: Հատկացում ստացողների թիվն ու գումարի չափը ճշտվելու են գոյացված ֆինանսական միջոցների չափը նկատի ունենալով: Շահառու ուսանողները կընտրվեն իրենց կողմից ներկայացրած բնութագրերի հիման վրա: Նախատեսվում է ֆինանսական բավարար միջոցների հավաքագրման պարագայում որոշակի գումար ձևակերպել որպես բանկային ավանդ և ստացված տարեկան հասույթի միջոցներով յուրաքանչյուր տարի կրկնել այս ծրագիրը:
Ավետիս Պուլւոզյան բարեգործական հասարակական կազմակերպությունը գրանցվել է Արցախի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 17 մարտ 2021 թվականին, գրանցման համարն է՝ 443.171.1167990 :