«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպություն

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Ավետիս Պուլուզյանի ծնողների միջոցով՝ ի հիշատակ իրենց զավակի բարեգործական գործունեություն իրականացնելու համար: (Հավելյալ տեղեկություն)

Սիրելի հարազատներ, բարեկամներ, ընկերներ և հայրենակիցներ, ձեր նվիրատվությունները կարող եք կատարել առձեռն կամ մուծում կատարելով «Ավետիս Պուլուզյան» բարեգործական հասարակական կազմակերպության բանկային հաշվին։ (Հավելյալ տեղեկություն)

2022 թվականին հաշվետվություն

Ինչպես 2021 թվականին, 2022 թվականին ևս Երևանի Մխիթար Հերացի բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի  երեք ուսանողների հատկացվել է 500 հազարական դրամ:  2022 թվականին ծրագրի շահառուներն  էին՝  ապագա բժիշկներ Մանուշ Սահակյանը (5-րդ կուրս), Նանար Բաբաջանյանը (1-ին կուրս) և  Բելլա Մնացականյանը (1-ին կուրս): Առաջին երկու ուսանողները  ներկայացվել էին Արցախի  Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ Բելլա Մնացականյանը ընտրվել է անցյալ տարվա շահառու ուսանողների խորհրդով:
Տեղեկացնենք, որ 2021 թվականի նոյեմբերից առ 2022 թվականի ավարտը հավաքագրվել է շուրջ 2900000 ՀՀ դրամ: Ցանկանում եմ Պուլուզյան ընտանիքի անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նվիրատու-մասնակիցներին:

2021 թվականին հաշվետվություն

Ինչպես հայտարարել էինք՝ որպես մոտակա ժամանակահատվածում իրականացվելիք ծրագիր նախատեսվում էր 2021 թվականի հոկտեմբերին բժշկության ֆակուլտետի ուսանողներին հատկացնել օժանդակության գումարներ:  Այս նպատակով մինչև հոկտեմբեր ամիս նվիրատուների շնորհիվ հավաքագրվել է շուրջ 5,800,00 դրամ:  2021 թվականին ծրագրի շահառուները երեքն էին՝ Երևանի Մխիթար Հերացի բժշկանակն համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներ՝ ապագա բժիշկներ Ալյոնա Բաղդասարյանը (4-րդ կուրս), Լիա Ադամյանը (3-րդ կուրս) և Էդուարդ Ավանեսյանը (3-րդ կուրս), ովքեր ստացան կրթաթոշակի փոխհատուցում 500,000 դրամի չափով: Առաջին երկու ուսանողները  ներկայացվել էին Արցախի Կրթության և գիտության նախարարության կողմից, իսկ Էդուարդ Ավանեսյանն ընտրվել է ուսանողների խորհրդով: Մնացյալ գումարն ավանդ է դրված բանկում, որի հասույթի և նվիրատուների շնորհիվ ամեն տարի կրկնվելու է այս ծրագիրը: Անշուշտ ձգտելու ենք ավելացնել շահառու ուսանողների քանակը: